ՄԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑՅԱԼԻ ՀԱՄԱՌՈՏ ՏԱՐԵԳՐՈւԹՅՈւՆԸ


1885թ.
Արմենական կուսակցության հիմնադրում, որպես առաջին կուսակցությունը հայ իրականության մեջ:



1896թ.
Վանի ինքնապաշտպանության կազմակերպում արմենական Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ:



1908թ.
Արմենական եւ նորաստեղծ Հայ Սահմանադիր Ռամկավար կուսակցության միավորում:



1913թ.
Մասնակցություն հայ ավանդական կուսակցությունների համագործակցության նպատակով կազմված խորհրդակցական ժողովին:



1915թ.
Մասնակցություն Վանի հերոսամարտին` Արմենակ Եկարեանի գլխավորությամբ:



1917թ.
Մասնակցություն Արեւմտահայերի I համագումարին Երեւանում, որի նպատակն էր գլխավորել 800հազար գաղթականների գոյության ապահովումը, համաճարակների կանխարգելմանը:



1917թ.
Հայ Ժողովրդական կուսակցության հիմնադրում (Թիֆլիս):



1918թ.
Արարայի հերոսամարտ` գնդապետ Հերյանի հրամանատարությամբ:



1919թ.
Հայ Ազգային Ազատական Միության հիմնադրում (Փարիզ):



1919թ.
Ազգային Ռամկավարական Միության հիմնադրում (ԱՄՆ):



1920թ.
Հայ Սահմանադիր Ռամկավար Կուսակցության III Պատգամավորական ժողովում որոշվեց կուսակցության կենտրոնը տեղափոխել Երեւան, սակայն խորհրդային կարգերի հաստատումը խոչընդոտեց այդ պատմական քայլի իրականացմանը:



1921թ.
Հայ Սահմանադիր Ռամկավար Ազատական, Վերակազմյալ Հնչակյան, Հայ Ժողովրդական կուսակցությունների, Հայ Ազգային Ազատական Միության (Ֆրանսիա) եւ Ազգային Ռամկավարական Միության (ԱՄՆ) միավորման հետեւանքով ստեղծվեց Ռամկավար Ազատական կուսակցությունը:



1922թ.
Ակտիվ մասնակցություն Հայ օգնության կոմիտեի աշխատանքներին եւ աջակցություն նրա կառույցների տարածմանը սփյուռքի տարբեր գաղութներում:



1941-1945թթ.
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային բանակի կազմում "Սասունցի Դավիթ" տանկային դիվիզիայի ստեղծում:



1946-1948թթ.
Զանգվածային ներգաղթի կազմակերպում:



1947թ.
Սփյուռքի տարբեր գաղութներում Թեքեյան Մշակութային Միությունների ստեղծում:



1956թ.
Համասփյուռքյան "զորաշարժ" ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու պառակտման, պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերակայության, որպես Հայրապետական Աթոռի միակ ու օրինավոր ժառանգորդի:



1957թ.
Մշակութային ոլորտում սերտ համագործակցություն Խորհրդային Հայաստանի արվեստի աշխատողների հետ, փոխայցելություններ, համերգների, ցուցահանդեսների, գրական երեկոների կազմակերպում:



1965թ.
Հայ Դատի պաշպանությանը ուղղված սերտ համագործակցություն սփյուռքում գործող ավանդական կուսակցությունների հետ:



1967թ.
II զանգվածային ներգաղթի կազմակերպում:



1988թ.
Նյութական եւ բարոյական աջակցություն ազգային զարթոնքին Հայրենիքում:



1988թ.
Լայնածավալ օգնության կազմակերպում երկրաշարժի պատճառով գոյացած աղետի գոտու հայրենակիցներին:



1989-92թթ.
Աջակցություն Արցախի ազատագրական պայքարին (զենքի եւ սննդի մատակարարում):



1991թ.
Կուսակցության հայրենադարձում` Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հիմնադրում:




     2009 թ. փետրվարի 21-ին տեղի ունեցավ ՀՌԱԿ XVIII Պատգամավորական Ժողով: ՀՌԱԿ ինտերնետային էջի նորություններ բաժնի թիվ 133-րդ հաղորդագրության մեջ ընդհանուր ներկայացված էր Համագումարի աշխատանքները եւ նշված ՌԱԿ-ՀՌԱԿ հետագա հարաբերություններին առնչվող կատարված որոշումները, որոնց հիմնական նպատակը եղել եւ մնում է մեկ միասնական Ռամկավար ընտանիք ձեւավորելն ու համախորհուրդ ծառայել Հայ ժողովրդին` շարունակելով Ռամկավար Ազատական Կուսակցության փառավոր պատմությունը:


ՀՌԱԿ նորընտիր Հանրապետական Վարչության կազմը կազմը.
    1.  Հարություն Առաքելյան - ատենապետ
    2.  Կարեն Կակոյան - ատենադպիր
    3.  Հրաչյա Կարապետյան - փոխատենապետ, Եղվարդի կառույցի ղեկավար
    4.  Մեսրոպ Հարությունյան - փոխատենապետ
    5.  Սամվել Մինասյան - փոխատենապետ, Արարատի կառույցի ղեկավար
    6.  Վանո Գրիգորյան - փոխատենապետ
    7.  Արեւիկ Օրբելյան - փոխատենապետուհի
    8.  Էդվարդ Անտինյան - փոխատենապետ
    9.  Կարեն Քոչարյան - փոխատենապետ, Երեւանի Աջափնյակի կառույցի ղեկավար
    10. Արթուր Գեւորգյան - խորհրդական
    11. Լեւոն Եսայան - խորհրդական
    12. Արա Գյուլնազարյան - խորհրդական
    13. Գուրգեն Փորսուղյան - գանձապահ
    14. Ֆերդինանդ Հարոյան - Վանաձորի կառույցի ղեկավար
    15. Նարեկ Պետոյան - Արթիկի կառույցի ղեկավար
    16. Նորայր Հարությունյան - Կապանի կառույցի ղեկավար
    17. Լեւոն Ավագյան - Սիսիանի կառույցի ղեկավար
    18. Վոլոդյա Մարտիրոսյան - Ստեփանավանի կառույցի ղեկավար
    19. Արշակ Պետրոսյան - Տաշիրի կառույցի ղեկավար
    20. Հովհաննես Հակոբջանյան - Իջեւանի կառույցի ղեկավար
    21. Հայրենուհի Գեւորգյան - Աշտարակի կառույցի ղեկավար
    22. Նորայր Խալաֆյան - Սեւանի կառույցի ղեկավար
    23. Դավիթ Դավթյան - Վարդենիսի կառույցի ղեկավար
    24. Միքայել Մնացականյան - Գյումրիի կառույցի ղեկավար
    25. Գոռ Գասպարյան - Մարտունու կառույցի ղեկավար
    26. Արմեն Բաղդասարյան - Երեանի Շենգավիթի կառույցի ղեկավար
    27. Վազգեն Նավասարդյան - Երեանի Արաբկիրի կառույցի ղեկավար
    28. Գագիկ Վարդանյան - Երեւանի Կենտրոն կառույցի ղեկավար
    29. Մամիկոն Խաչատրյան - Երեւանի Քանաքեռ-Զեյթունի կառույցի ղեկավար
    30. Ալեքսանդր Ավետիսյան - Երեւանի Ավանի կառույցի ղեկավար


        Փոխանդամներ` Արտեմ Դավթյան, Կամո Մարտիրոսյան - Արմենական Երիտասարդական ակումբ:
© 2010 ՀՌԱԿ: Բոլոր իրավունքները պաշտպանված են: www.vardanyan.am